Ծիսական հյուրասիրության վերբերյալ մեջբերում.
Մկրտության հյուրասիրությանը հատկանշական է «Հյուրն Աստծունն է» ժողովրդական ասացվածքը: Անհատական հյուրընկալման դեպքում տանտերը, ընդունելով մեկ և ավելի այցելու, պարտավորված էր զգում ապահովել սննդով, իսկ նրանց կենդանիներին` կերով: Ավանդական խնջույքի ընթացքում սեղանի շուրջը զբաղեցրած տեղերը և կենացների հաջորդականությունը վերստեղծել է հասարակության աստիճանակարգային կառուցվածքը, որը խնջույքի վերջում դարձել է ազատ: Հատուկ վարքագծային իրավիճակ է ստեղծվում, երբ հացկերույթին մասնակցում են հյուրեր: Հյուրընկալության ավանդական կարգում ընդունված էր հյուրին աղ ու հացով ընդունել, իսկ հետո ամենատարբեր ուտեստներով հյուրասիրել:
Որպես ծիսական խոհանոցի մատաղացու համարվում են նաև գարնանային առաջին կանաչիներով բրդուջները, որոնք խորհրդանշում են գարնան գալը, լիությունը:
Հյուրասիրության նախատեսվող ուտեստներ.
Լավաշով, թարմ կանաչիներով մատաղացու բրդուջներ
Խորիզով գաթա
Կաթնաշոռով գաթա
Փախլավայի տեսակներ
Հալվա
Տարոսիկ թխվածքաբլիթներ
Գինի
Նուռ
Ծիսական նախագծային խումբ` չաչանակներ: