Monthly Archives: November 2018

Ուսումնական մառան․Անոնս

Standard

46463511_2223146174427212_6590593737657679872_n

Նախնական աշխատանքների փուլ

Սովորողների փոքր խմբերի հետ փորձում ենք մառանային այս հավածում ստեղծել մառան-սեղանատան մոդուլ, իսկ իսկական զով մառանային տարածքը դեռ նախագծվում։

Ստամբուլյան նախագծերի ընթացք

Standard

Խմբի հետ հանդիպումներ ․

Նոյեմբերի 27, 28, 29, դեկտեմբերի 4, 5, 6

Երեքշաբթի ՝ 3,4-րդ դասաժամեր (ընտրությամբ դասաժամ)

Չորեքշաբթի՝ 4-րդ դասաժամ

Հինգշաբթի ՝ 3,4-րդ դասաժամեր (ընտրությամբ դասաժամ)

Գործունեություն ․

  • Ծանոթացում ծրագրին, քննարկում-Գոհար Եղոյան
  • Հուշանվերների պատրաստում-Տաթև Աթոյան
  • Ուրախ անոնսի նկարահնում-Անի Սարգսյան
  • Նախնական ծանոթություն Ստամբուլի նշանավոր վայրերին՝  Բոսֆորի նեղուցով, այցելություններ Դոլմաբահչե պալատ, Թոփ կապ, Գալաթա աշտարակ, Մեծ շուկա, Հայկական եկեղեցիներ, Այա Սոֆիա
  • Ավետիսների երգերի փորձ- Հասմիկ Մաթևոսյան
  • Ազգագրական պարերի յուրացում՝ Էջմիածնի, Խոշ Բիլազիկ
  • Սովորողները բանահավաքությամբ են զբաղվում՝ իրենց տատիկ-պապիկներից, բարեկամներից հետաքրքրվում են Կաղանդի ավանդույթների մասին, գրառում, ձայնագրում, հրապարակում բլոգներում
  • Անուշապուրի պատրաստում․ նկարահանում

Պատասխանատու դասավանդողներ՝

Գոհար Եղոյան

Հասմիկ Մաթևոսյան

Տաթև Աթոյան

 

 

Դեկտեմբերյան նախագծեր

Standard

1A6FBF7C-3896-4B32-9FD0-C8CDBBA0D063

Ծնողական խորհրդատվության ժամ

Ստամբուլյան նախագծային աշխատանքներ

Երևան-Ստամբուլ ճամբար 8-15-ը

Ճամփորդություն դեպի Արտբույնք․ երկօրյա ճամբար

Ծիսական տեխնոլոգիա․

Ստամբուլի խմբի ծնողական հանդիպում, օրը՝ հինգշաբթի

Ստամբուլի խմբի ծնողական կլոր սեղան-հավաք

Նախակաղանդայի խոհանոց՝ անուշապուր

Ամանորյա եռուզեռ՝ միջավայրի ձևավորում

Միջին դպրոցի Մեդիաուրբաթ-կազմակերպում

Խորհրդատվության ժամ

Standard

img_9262

7-րդ դասարանների ծնողական սեմինար-խորհրդատվություն:

Ֆիզիկական միջավայրում կկազմակերպվի խորհրդատվության ժամ, որի ընթացքում ծնողները կհանդիպեն դասավանդողների հետ:

Ժամանակացույց

  • 7-4 դասարան — օրը՝ երեքշաբթի` նոյեմբերի -20-ին, ժամը՝ 15:15-16:00
  • 7-2 դասարանններ — օրը՝ հինգշաբթի` նոյեմբերի 22-ին, ժամը՝ 15:15-16:00
  • 7-5, 7-6 դասարաններ — օրը՝ երեքշաբթի` նոյեմբերի 27-ին, ժամը՝ 15:15-16:00
  • 7-1, 7-3 դասարաններ– օրը` երեքշաբթի` դեկտեմբերի 4-ին, ժամը`15:15-16:00

Բովանդակություն
Հանդիպում կազմակերպչի հետ. կազմակերպչական հարցերի քննարկում` 15 րոպե:

Հանդիպում դասավանողների հետ, անհատական խորհրդատվություն։

Սեմինարից առաջ առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ նյութերին.

1.Ծնողական սեմինարի կազմակերպման կարգ. ծանոթացում:
2.Միջին դպրոցի ենթակայք, ուսումնասիրում, առաջարկներ

Հանդիպման միասնական մասը կկազմակերպվի Միջին դպրոցումի 2-րդ հարկում, անգլերենի, հայերենի կաբինետներում։

Հանդիպման համակարգող` Գոհար Եղոյան

Read the rest of this entry

Երևան-Ստամբուլ ճամբար

Standard

 

 

 

Նախագիծ

Այցելություն Ստամբուլի «Գարակոզէան» վարժարան

Ժամանակահատվածը`դեկտեմբերի 8-15

Նպատակը` Read the rest of this entry

Լավաշթխիկի ծեսը Արտաբույնքի խմբի հետ

Standard

Կրթահամալիրի ագարակում՝ հարիսայի ծեսին ընդառաջ, միջին դպրոցի սովորողներն իրականացրեցին լավաշթխիկի ծես: Մեզ հետ էին Վայոց ձորի Արտաբույնք համայնքի մի խումբ սովորողներ, ուսուցիչներ, որոնք կրթահամալիրում իրականացրեցին մի շարք կրթական փոխանակման նախագծեր` մարզական, տեխնոլոգիական, երաժշտական, ծիսական:

Հացի ու թոնրի հատ կապված բազում նախապաշարմունքներով ու զրույցներով հարուստ է հայ ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ • առաջին հացից ով ուտի, ամուսինը անժամանակ կմեռնի, • թարմ թոնրահաց պետք է նվիրել գյուղի բոլոր աղքատներին և խեղճերին, • ամեն անցնող պետք է համտեսեր թաժա թխվող հացից կամ լավաշից, • ընկած հացը պետք է վերցնել, համբուրել, դնել ճակատին, • փոխ առած հացը անպայման պետք է վերադարձնել և այլն։ Եվ այս ամենի իր ուշագրավ մեկնաբանությունն ուներ։…

Источник: http://www.nashasreda.ru

«Ուսումնական մառանի» աշխատանքային ընթացք

Standard

33312A05-1AC3-4B70-B390-10B18A477903

Մառանային տարածքն արդեն ունենք նկուղում: Այս տարածքում ստեղծելու ենք մառանի մոդելային հարթակ: Այսօր արդեն սկսել ենք մառանի մաքրման, ձևափոխման, գույքի տեղավորման աշխատանքները: Սովորողների փոքր խմբեր սիրով մասնակցում են նախագծի իրականացման աշխատանքներին:

 

«Ուսումնական մառան» արտադրական ուսուցմամբ արտադրատեսակները կտեղավորենք այստեղ. մուրաբաներ, պահածոներ, քացախների տեսականի, չորացրած կանաչ թեյեր, դեղաբույսեր: Կստեղծվի հարմար անկյուն տեղում գինի պատրաստելու, գյուղատնտեսական չոր բանջարեղեն` սխտոր, սոխ, պղպեղ, ավելուկ չորացնելու համար: Մառանը կծառայի նաև որպես չրանոց, կունենանք կախկանով խնձոր, ալոճ…Որոշել ենք ագարակի թոնրատանը տարեհաց թխել և մշտապես լավաշ ունենալ մառանում, պանիր պատրաստել և կճուճներով հորել: Իսկ դեկտեմբերին մենք իսկական խնոցի ենք ունենալու….

 

Ոճավորման նախնական էսքիզները գյուղական են` փայտային լուծումներով, և ամենահրապուրիչ հատվածը մառանի սեղանատունն է: Այն կհավաքենք չոր խոտի տուկերից և փայտե պադոններից:

 

Ռաֆայել Հովհանիսյանը իր բլոգում պատմում է մառանի նշանակության մասին և նկարահանել մի հատված:

Լավաշթխիկի ծես

Standard

Անցկացման վայրը ՝ կրթահամալիրի Ագարակ

Իրականացում` նոյեմբերի 8

Մասնակիցներ ՝ Միջին դպրոցի սովորողներ, հյուրեր
15281829_1210589582349548_196013084_n

Նպատակը ՝ ծիսական խոհանոցի ուսումնասիրություն: Նոր հմտությունների, գիտելիքների ձեռքբերում:

Ուսումնասիրության նյութեր.

  • ցորեն, ալյուր
  • ալյուրից խմոր ինչպես են պատրաստում
  • ինչպես են թոնրի մեջ լավաշ թխում
  • թոնիր, գյուղական միջավայրին

Խնդիրները `

Գործունեության նախագծում և իրականացում:

Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում:

Խմբով աշխատելու կարողությունների զարգացում:

Ծիսական երգերի ուսուցում, կատարում:

 

Նկարագրությունը ՝

  • Մթերքի նախահաշվարկ
  • խմորի պատրաստում, հունցում
  • խմորի հասունացում
  • խմորի գնդում
  • թոնրի նախապատրաստում
  • կրակ
  • լավաշթխիկ

 

ԹԹուդրեքի ծեսի մեկնարկ

Standard

Կրթահամալիրում թթուդրիքի ծեսով մեկնարկեցինք Սեբաստացու օրերը, իսկ հարիսայի ծեսով այն կավարտենք։ Թթուդրեքի արարողությունը սկսեցինք սովորողների հետ։ Բանջարեղենի գնումներ կատարեցինք մոտակա բանջարանոցից ծաղկակաղամբ, կաղամբ, կանաչ պոմիդոր, քարավուզ, սխտոր, կծու ծիծակ, կարմիր տաքտեղ։

 

 

«Ուսումնական մառան»

Standard

F3BC0B98-3AC5-44B2-B722-04EE924AEBBF

Նախագծի  իրականացման  տևողությունը ՝ նոյեմբերի

Նպատակ.

“Մառան”, “Սառնարան”,  ”Չորանոց-չրանոց” -ի նախագիծը դարձնել ուսումնական աշխատանք:

Առաջին փուլ ՝  մառանային տարածք

Սովորողների  հետ  նախագծի  քննարկում ձևակերպում Read the rest of this entry