Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր, Uncategorized

Գիտելիքի օրը Սևանում


6DBA5581-FA9C-436B-A8C9-6E96505506D1

«Մուտք» ճամբարն անցկացրած 14 սովորողներ երկօրյա ճամբարային նախագծով մեկնեցին Սևանի «Ժայռ» ռազմամարզական բազա՝ դպրոց բնության գրկում։ Դպրոց չէ, ի՞նչ է․․․ Երկու օրում իրականացրեցինք հետաքրքիր նախագծեր և սովորեցինք մի շարք հմտություններ և նոր գիտելիքներ։ Սովորողներից մի քանիսը հասնելուն պես անցան արտ-միջավայր նախագծին, որը սկսել էին նախկին խմբի սովորողները՝ գունանկարել էին տարածքի նորաստեղծ պատը, որը հետաքրքիր գույն էր հաղորդել տարածքին։

 

Ավագ-միջին տարիքի սովորողները համատեղ լողուսուցում իրականացրեցին, ծանոթացան, մտերմացան միմյանց հետ, ջրային վոլեյբոլ խաղացին․․․

 

Վրանային խոհանոցը բոլորին շատ էր դուր եկել՝ գունավոր, ուրախ։ Բոլոր ճամբարականները մասնակցում էին սնուննդի պատրաստմանը, ջուր էին բերում, թեյ պատրաստում, մաքրություն կատարում, բայց ավելի աչքի էին ընկնում մեր նորեկ պարսկահայերը։

 

Սեպտեմբերի 1-ին՝ գիտելիքի օրը բարձրանում ենք Արեգունի լեռնաշղթայի մոտակա բարձունքը։ Ճամբարականները մեծ ոգևորությամբ տրամադրված էին բարձունքի հաղթահարմանը։ 6-12-րդ դասարանի տարատարիք սովորողների շարան էր բարձրանում՝ միմյան օգնելով, դժվարացողներին ոգևորելով, նրանց սպասելով․․․ Վերևում ենք․ Բոլորի հիացմունքը դեմքներին նկարում են, զանգում ծնողներին, պատմում իրենց զգացողություննեը։

 

 

Հասմիկ Հակոբյանի պատումը

Միքայել Մովսիսյանի պատումը

Նարե Սերոբյանի պատումը

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s