Posted in Կրթական փոխանակումներ

Երևան-Ստամբուլ ճամբարային ճամփորդություն՝ Չարենցի կամար, Գառնի, Գեղարդ


Կարագյոզյան վարժարանի սաները սեբաստացի սովորողների հետ անցկացրեցին անմոռանալի արշավ դեպի Չարենցի կամար, Գառնի, Գեղարդ։ Առաջին կանգառը Չարենցի կամարն էր, որտեղ կարդացինք չարենցյան բանաստեղծություններ, երգեցինք պարերգեր։

Այցելեցինք Գառնի։ Շատ ոգևորված էին Գառնու գեղեցիկ տեսարանով, հեթանոսական տաճարով, բաղնիքի կառույցով, բնությունով, դիտեցին կիրճի քարերի սիմֆոնյան, հիացան։

Պոլսահայերը շատ սիրեցին հայաստանյան ցայտաղբյուրները։ Հանդիպած բոլոր ցայտաղբյուրների մոտ կազմակերպվում էր ջրի հերթ՝ կարգով, գեղեցիկ…

Գառնու տաճարը շրջելուց հետո ցանկացան հայկական չրեղենի և մուրաբաների գնումներ կատարել։ Ասացին, որ իրենց մոտ էլ կան չրեր և նման պահածոներ, բայց հայկականն ուրիշ է։

Արդեն կեսօրին Գեղարդում կազմակերպեցինք բրթուճային ընդմիջում։ Այս օրերին սովորողների հետ միասին կազմակերպել ենք ծիսական ճաշեր, իսկ ճամփորդության օրերին՝ բրթուճներ։

Հասանք Գեղարդի վանական համալիր։ Ներսում երգեցինք հոգևոր երգեր։ Այցելուները իմանալով, որ պոլսահայեր են՝ նկարահանում էին, տպավորված էին։ Տպավորված էին նաև մեր հյուրերը։

Օրվա պատումը տեսաֆիլմում։

 

 

 

 

 

 

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s