Posted in Կրթական փոխանակումներ, Uncategorized

«Գետը համայնքում» նախագծի երրորդ փուլը՝ համերգայն նախագծով․ Հաշվետվություն


 

29405320_1643227109117533_2146320467_o-210x210«Գետը համայնքում» նախագիծը  հրաշալի հնարավորություն էր՝ պահպանելու և զարգացնելու ձևավորված գործընկերային-բարեկամական կապերը, մշակելու-նախագծելու նոր գաղափար-առաջարկները, ինչպես նաև փուլային կոնկրետ նախագծային աշխատանքներ իրականացնելու համար։ Իրականացրած երեք փուլային աշխատանքների արդյունքում ամփոփվեց հետևյալ նախագծերը․

  1. «Վարդենիկ գետը համայնքում» նախագիծով եռօրյա հայրենագիտական ճամփորդություն Վարդենիկ — Ճամփորդության  հաշվետվությունն՝ այստեղ։
  2.  «Գետը համայնքում» փնջային հավաքի կազմակերպումը կրթահամալիրում — Փնջային հավաքի  հաշվետվությունն՝  այստեղ։
  3. «Գետը համայնքում» նախագծի երրորդ փուլը՝ համերգով․ Վարդենիկի երաժշտական  դպրոցի և կրթահամալիրի երաժշտության ուսումնական կենտրոնի խմբերի համատեղ համերգը «Սեբաստիա» համերգասրահում-Հաշվետվությունն՝ այստեղ։

Փուլային համագործակցությունն, իհարկե, կունենա շարունակական ընթացք՝ նոր գաղափարների, ընկերական կապերի, նախագծային աշխատանքների, կրթական-մշակութային փոխանակման նախագծերի, ուսումնական-հայերենագիտական ճամփորդությունների, այլ նախաձեռնությունների տեսքով։ Ոգևորիչ է Վարդենիկի և սեբաստացի սովորողների ընկերական կապն ու համատեղ գործելու, սովորելու, շփվելու, մտքերով փոխանակվելու ի սկզբանե ձևավորած մշակույթը։ Վերջինս, թերևս, փաստում են սեբաստացի սովորողների ճամփորդական պատումներն ու Վարդենիկի սովորողների՝ ստորև ներկայացրած արձագանք-տպավորությունները։

Ակնկալում ենք, որ համագործակցության հաջորդ փուլային նախագծում կլինեն բարձունքի հաղթահարման, բնապահպանական-բնօգտագործման, ինչպես նաև կրթամշակութային նախաձեռնությունների բաղադրիչները։ Պայմանականորեն մյուս համագործակցային նախագիծն անվանենք՝ «Երաժշտական փառատոն Սևանի ափին՝ Քուչակի հայրեններով»։ Մինչ այդ առաջարկում եմ ծանոթանալ երրորդ փուլի ամփոփիչ նյութերին ու լուսաբանումներին՝ ստորև։

Վարդենիկցիների և սեբաստացիների երաժշտական հանդիպումը «Սեբաստիա» համերգասրահում.  Սեբաստացի TV-ի ֆոտոլուսաբանումը

«Գետը համայնքում» նախագծի երրորդ փուլը՝ Վարդենիկի երաժշտական դպրոցի հետ համատեղ համերգային նախագծով․ Համերգային նախագծի մշակումն ու համակարգումը՝ Երաժշտության ուսումնական կենտրոնի։ 

Վարդենիկցիներ-սեբաստացիներ համատեղ համերգի լուսաբանումը՝ Լրագրողների ակումբի բլոգում

Վարդենիկցիների երկրորդ այցը՝ համերգային նախագծով․ առաջին օրվա լուսաբանումը՝ Լրագրողների ակումբի բլոգում։

«Ծառզարդարի ծես»-ի նախագծային աշխատանքներին մասնակցում են նաև Վարդենիկից ժամանած սովորողները։ Նախագիծը՝ բլոգում։

Վարդենիկցիները կրթահամալիրում. երկրորդ օրվա լուսաբանումը՝ Լրագրողների ակումբի բլոգում։

Վարդենիկ համայնքի սովորողների արձագանքը, այցելության տպավորությունները

Արմինե Կարապետյանի պատումը

Անի Ղումաշյանի պատումը

Հրաշալիքների նոր միջավայր․ Արուս Աբրոյանի, Դավիթ Միրզոյանի պատումները

Նախագծային աշխատանքների ամփոփումը՝ Լիլիթ Մադոյանի։

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s