Posted in Uncategorized

«Գետը համայնքում» նախագծի երրորդ փուլը՝ համերգայն նախագծով


IMG_0068

«Գետը համայնքում» նախագիծը ունեցավ կազմակերպման երկու փուլեր․ առաջինը՝ սեբաստացի սովորողների եռօրյա հայրենագիտականճամփորդությունը Վարդենիկ, երկրորդը՝ «Գետը համայնքում» փնջային հավաքիկազմակերպումը կրթահամալիրում։ Համագործակցային երկու փուլերի արդյունքները ամփոփվեց և ներկայացվեց հաշվետու նյութերի տեսքով։  Համագործակցության երրորդ փուլում նախատեսված է համերգային նախագիծ՝ կրթահամալիրի երաժշտության ուսումնական կենտրոնի և Վարդենիկի երաժշտական դպրոցի խմբերի համատեղ մասնակցությամբ, որի նպատակն է․

  • Երաժշտական խմբերի համագործակցություն, փորձի փոխանակում․ Համատեղ երաժշտական համերգ` կրթահամալիրի և Վարդենիկի երաժշտական խմբերի մասնակցությամբ
  • Կրթական փորձի փոխանակում․ ծանոթացում հեղինակային կրթության ընդհանուր բաց միջավայրին, մարտյան օրացույցով  սահմանված նախագծային աշխատանքներին
  • «Սովորող-սովորեցնող» նախագծով համագործակցային ծիսական երգերի, պարերգերի  ուսուցում
  • Կանաչապատման, բարեկարգման աշխատանքներ կրթական սարալանջ-պանթեոնում
  • «Կարդում ենք» ստուգատեսային նախագծերի մասնակցություն․ չարենցյան ընթերցումներ այգում, Եղ․ Չարենցի տուն-թանգարանում
  • Խմբերի հետագա համագործակցային կապի պահպանմանն ուղղված առաջարկներ, քննարկումներ՝ չորրորդ փուլի՝ Վարդենիկ-Երևան-Գյումրի երաժշտական փառատոնի կազմակերպման հետ կապված, որի հնարավոր կազմակերպումը կլինի կրթահամալիրի «Ուսումնական Գյումրի» նախագծի շրջանակում։

Վարդենիկ գյուղի մի խումբ սովորողներ, երաշտության ուսուցիչ Արտակ Օհանյանի և գյուղի կազմակերպիչ Արտուշ Խաչատրյանի ղեկավարությամբ  25 մասնակցից բաղկացած խմբով եռօրյա այցով կհյուրընկալվեն  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ համատեղ համերգային նախագիծ իրականցնելու նպատակով։

Ընդունելության պատասխանատուներ`  Գոհար Եղոյան, Լիլիթ Մադոյան

Ժամանակահատվածը՝  մարտի 21-23-ը

Պատասխանատու՝ Միջին դպրոց

Դիմավորում՝ Մայր դպրոց

Ընդունելության ծրագիր

Մարտի 21

10:00-11.00  դիմավորում, տեղավորում հյուրատանը, նախաճաշ, պատասխանատու՝ Գոհար Եղոյան և սովորողներ

11:15-12.00  շրջայց մայր դպրոցում, սարալանջում, պատասխանատու` Գոհար Եղոյան և սովորողներ

12:00-12:30 Գրական թատրոն. Մայր դպրոց, փոքր դահլիճ

13:00 -13.30  ճաշ- Արևելյան դպրոցում

13:30-14:30  «Կրթական պարտեզ»․  համատեղ աշխատանքներ սարալանջին

  • պար, երաժշտության փորձեր՝ համերգային նախապատրաստություն, պատասխանատու՝ Սաշա Սարգսյան

15։15՝ «Ձոն Տիգրան Հայրապետյանին» համերգ. «Սեբաստիա» համերգասրահ

16:o0  Չարենցյան համատեղ ընթերցանություն, պատասխանատու՝ Լիլիթ Մադոյան

19:00  ընթրիք

20:00   հանգիստ

Մարտի 22

08:00  նախաճաշ

09:00-09:20  ընդհանուր պարապմունք – Հարավային դպրոցում

  • քայլք դեպի Մայր դպրոց

10:00-12:00  երաժշտական համատեղ պարապմունք, պատասխանատու՝ Սվետա Ճաղարյան, երգուսուցում՝ Նելլի Փիլոյանի հետ

  • ընթերցանություն գրադարանում

11:00-11:45  «Սովորող-սովորեցնող»- բնագիտական լաբորատուրիա, պատասխանատու՝ Սուսան Սահակյան

11:45  Ծառզարդարի ծիսական հավաք սարալանջին՝ ծառատունկ, երգ, ծիսական բրդուջների հյուրասիրություն․ «Սովորող-սովորեցնող»

13:00   ճաշ

13:20-15:00 համերգային նախագծի աշխատանքներ, պատասխանատու Սվետա Ճաղարյան, Նելի Փիլոյան

16:00 -17.00 լող

17:30-18:30  Երեկոյան Երևան, երաժշտական թափառումներ

19:00   ընթրիք

20:00   հանգիստ։

Մարտի 23

09:00  նախաճաշ

09:00-09:20  մասնակցություն ընդհանուր պարապմունքին

10:00- 11:00 երաժշտական համատեղ պարապմունք- Նելլի Փիլոյան, Սվետա Ճաղարյան

12:00 Համերգ «Սեբաստիա» համերգասրահում

 

13.00 ճաշ

նախագծի ամփոփում, տպավորություններ, հետագա զարգացում։

15.15 Մեդիաուրբաթի մասնակցություն

Ճանապարհում

Արդյունքում՝ հաշվետու նյութեր կայքում, սովորողների, դասավանդողների բլոգներում, ամենօրյա լուսաբանումներ՝ ռադիոթողարկումների, տեսաշարերի տեսքով։

Նախագիծը լրամշակվում է․․․

 

 

 

 

 

 

 

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s