Ծառզարդարի ծեսը Միջին դպրոցում

Standard

IMG_9479

Նախագիծ. «Ծառզարդարի ծես»

Արդյունքների ծավալը և ժամանակացույցը

Փետրվարի 11-ից մարտի 24-ը

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում,
  • ազգային ժառանգության փոխանցում

Խնդիրներ

  • ուսումնասիրել Ծառզարդարի ծիսակարգը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրում:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ: 

Աշխատանքի կազմակերպման ձևը

Խմբային 

Մասնակիցների կազմը

Միջին դպրոցի սովորողներ՝ 6-8րդ դասարան

Կազմակերպիչներ՝ Վարդուհի Հայրյան, Մարալ Կարապետյան, Գոհար Եղոյան

Տեխնոլոգներ՝ Կարինե Մացակյան, Տաթև Աթոյան

Երաժշտության մասնագետներ՝ Մարինե Մկրտչյան, Նելի Պիլոյան, Աննա Երիցյան

Ընթացքը

  • Մայր դպրոցի և սարալանջի տարածքի մաքրություն
  • ծառերի և թփերի էտում
  • ծառերի բների հատվածում բաժակների թարմացում
  • ծառերի բների կրապատում
  • բալենիների տունկի կազմակերպում՝ «Բալենիների արահետ»
  • ծաղկազարդի ծառի զարդարում
  • բանջարեղեն հավաքելու արարողություն
  • ծիսական խոհանոցի պատրաստություն-հյուրասիրություն
  • գլխապսակների ծաղկահավաքի արարողություն
  • ծիսական երգի, պարի ուսուցում-յուրացում

Ծեսի նախապատրաստական փուլ

Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Ծաղկազարդի (Ծառզարդարի) ծիսական արարողակարգը: Եղել է տոն, որը ժողովուրդն անվանել է Ծառզարդար, որը խորհրդանշել է գարնան գալուստը: Ծիսական շաբաթվա ընթացքում կատարվում է գարնանային աշխատանք հողամասում, այգում՝ էտում են ծառերը, փորում հողը, մաքրում աղբը, կատարում ծառատունկ: Ծաղկազարդին ընդունված է եղել, և այժմ էլ Աշտարակում կացնի բութ մասով երեք անգամ հարվածում են վատ բերք տվող կամ բերք չտվող ծառի բնին և, «վախեցնելով», ասում. «Բար ես տալու, տուր, թե չէ՝ կկտրեմ»:
Ուսուցանել, կատարել Ծաղկազարդի  հոգևոր, ծիսական , ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել Ծաղկազարդի ճյուղի (Կենաց ծառի` Բարին ու Չարը գիտենալու ծառի խորհրդանիշը) պատրաստում, որի վրա, բացի շորի պատառիկներից և պտուղներից (նախկինում այդպես են արել), կարելի է կախել ձևավորված զատկական ձվեր, զատիկներ, ինչպես նաև ծաղիկներ, որոնք տարվա այդ եղանակին աճում են: Ուռենու դալար ճյուղերից պատրաստել գլխին դնելու պսակ: Ակլատիզի վերջին փետուրը Ծաղկազարդի շաբաթվա վերջին օրը դուրս քաշել՝ ազդարարելով Զատիկը:
Ծեսի նախապատրաստական գործընթացին ինտեգրել նաև մայրենի լեզվի դասավանողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու համար:
Ծեսը ամբողջական է իր նախապատրաստական և անցկացման փուլերով: Ծիսական ամբողջական գործընթացը տեսագրել, ներկայացնել հոդվածի տեսքով:

 

Նյութեր՝ նախագծի իրականացման համար

Ծաղկազարդի խոհանոց

Ծաղկազարդի ընթրիքի հիմնական բաղկացուցիչներն էին` կարմիր ձուն, ձկնեղենը, փլավը, ձվով տապակված բանջարեղենը, վերջում` թանձր եփած թանով սպասը կամ կաթով կորկոտաճաշը:

Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում` կանաչի հավաքելու: Տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին:

Հում կանաչեղենից կարևորագույնը աղբյուրների մոտ աճած դաղձն էր, շատերն էլ եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և բաժանում որպես մատաղ:

Այդ օրը հատկապես բանջար (եղինջ) են եփել, որպեսզի նրա ծակող զորությունը վերանա, քանզի հավատացած էին, թե Հիսուսին բանջարով են ծեծել:

Այդ օրը կերել են`

  • քացախով համեմված ոսպապուր
  • օձիթթու (կաղամբի թթու էին եփում)
  • սամիր (կաթով եփված կոտոտաճաշ)
  •  աղամաղ (աղամաղը սմբուկի գլխիկի կանաչ կեղևն է, որ չորացնում ու պահում էին այդ օրվա համար): Ավագ հինգշաբթի չորացրած կեղևը խաշում էին, մանրացնում,  սոխ կտրատում, ավելացնում աղ ու պղպեղ:

ԱղբյուրԱրտակ Արքեպիսկոպոս Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»

Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոներ», ankakh.com

Ծառզարդարի ծեսը Հայաստանում․Նունե Մովսիսյանի բլոգում

Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում

Նունե Մովսիսյան, Ծիսական տոնացույց . Ծաղկազարդ ,  Երկրորդ Ծաղկազարդ

Ծաղկազարդ, Ծառզարդար

Ռ. Հարոյան, «Զատիկ»

Ծաղկազարդին կատարվող երգեր

Այսօր մտանէ. Ծաղկազարդի առավոտու երգ

Զատկական և Ծաղկազարդի երգեր

Նախագծի հիմնական աղբյուրը՝ Մարինե Մկրտչյանի

Advertisements

About Կազմակերպիչ

Ես Գոհար Եղոյանն եմ, աշխատում եմ կրթահամալիրի Միջին դպրոցում` որպես կազմակերպիչ: Կարծում եմ ծանոթացանք..., իսկ իմ աշխատանքայի գործունեությանը կարող եք ծանոթանալ բլոգիս նյութերով: Խնդրում եմ, Ձեր առաջարկնեը գրել կարծիքներ բաժնում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s