Posted in Կրթական փոխանակումներ, Uncategorized

«Գետը համայնքում» փնջային հավաքի հաշվետվություն։


Վարդենիկ գյուղի, ավագ դպրոցի թվով 19 սովորողների խումբը, ղեկավար Արտուշ Խաչատրյանի հետ եռօրյա ճամփորդությամբ հյուրընկալվեցին կրթահամալիր՝ մասնակցելու «Գետը համայնքում նախագծի «Փնջային հավաքին»։ Կրթահամալիրում խմբին դիմավորեցին ավագ և միջին դպրոցի սովորողները. նորից հանդիպեցին իրենց ընկերներին՝ կարոտած։

Խումբը մասնակցեց մի շարք ծրագրային նախագծերի. ունեցան մարզական պարապմունքներ՝ լող, բասկետբոլ, թենիս։ Շատ ոգևորված էին գրադարանի միջավայրով, մեդիագրադարանի հնարավորություններով, նույնիսկ ժամեր էին խնայում ընթերցանության համար։ Շրջեցին մայր դպրոցով, ծանոթացան տարածքին, եղան բրուտանոցում, ջերմոց լաբորատորիայում…

Ըստ նախնական պայմանավորվածության դպրոցի տարածքում պետք է համատեղ ծառատունկ իրականացնեինք, այդ նպատակով Վարդենիկից բերել էին 10 պտղատու ծառ, որոնք տնկեցինք Հարավային դպրոցի բակում, իսկ մայր դպրոցի տարածքում իրականացրեցինք վարդատունկ։

Խումբը տպավորված էր դպրոցի բնագիտական լաբորատորիաներով՝ քիմիայի, ֆիզիկայի, ռոբոտաշինության։ Բնագիտական համատեղ փորձեր կատարեցին և շատ ափսոսանքով էին փաստում, որ իրենք փորձեր չեն կատարում։ Իսկ ռոբոտաշինության ակումբ իրենց ավագ դպրոցում էլ կա և այնտեղ սիրով են մասնակցում են։

Իրականացրեցինք համատեղ հեծանվաերթ էկո-նախագիծ՝ Երևանյան լճում։ Սովորողների մի խումբը հեծանվաերթով էր սլանում, իսկ միյուս խումբը երթուղային ավտոբուսով։ Ետդարձին հեծանվաերթի խումբը փոխարինվեց միյուս խմբով։ Նախագծի գաղափարն ու տեսարանը շատ էր նրանց ոգևորել։ Սեյրանի բարձունքը մի լավ մաքրեցինք աղբից, չորացած մացառներից և վերջում ավարտեցինք ուրախ շուրջպարով։

«Գետը համայնքում» նախագծի կլոր-սեղան քննարկումներ եղան, որը համակարգում էր Քնարիկ Ներսիսյանը։ Ավագ դպրոցի սովորողները ներկայացրեցին վերջերս իրենց խմբի կողմից դիտարկված Ամուլ սարի էկո-խնդիրները, քննարկումներ եղան, դիտեցինք տեսաֆիլմ։ Վարդենիկ համայնքի պատանիների խումբը ներկայացավ էկո- տեսաֆիլմերով, հոլովակներով, այն անընդհատ տարվող աշխատանքներով, որոնցով նրանք մշտապես զբաղվում են և մտահոգված են, օրինակ՝ գյուղի խմելու ջրի խնդիրով, տարածքը մաքուր պահելու, Վարդենիկ գետի վրա կառուցվող արտադրամասերի խնդիրներով և այլն։ Հաջորդ օրը հանդիպում, քննարկում էր տիար Բլեյանի հետ, որտեղ վարդենիկցիները նաև անմիջական հարցեր ուղղեցին կրթահամալիրի և նախագծերի վերաբերյալ, արտահայտեցին իրենց տպավորությունները, հետագա զարգացումները։

Թթուդրեքի նախագծի մասին չէին էլ պատկերացնում։ Երբ տեսան մեր սովորողների պատրաստակամությունը, մթերքների առատությունը, որոնք սովորողներն էին բերել, իրենք նույնպես սիրով մասնակցեցին։ 6-րդ դասարանի սովորողների հետ ուտելով, խոսելով, խինդուծիծաղով աշխատում էին, երգում, մթերքը տեղավորում տակառի մեջ ու ասում էին՝ 18- ին էստեղ ենք, մինչև չգանք, թթուն չբացեք. սա հատուկ համի թթու է լինելու։ Այսպես ստացվեց՝ Վարդենիկ-Սեբաստացի համատեղ թթու։

Վարդենիկ գյուղի երաժշտական դպրոցի սովորողներից երկուսը նախօրոք պատրաստվել էին մեդիաուրբաթ-համերգին ներկայանալու իրենց երաժշտական համարներով՝ ջութակ և դուդուկ։ Ստացվեց նաև համատեղ համերգ նախագիծ։

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s