Posted in Նախագիծ, Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրեր-2016թ


Ծառատունկ-թփատունկի նախագիծ.

Սեբաստացու օրերին ընդառաջ, նոյեմբերի 12-ին սովորողների հետ իրագործելու ենք ծառատունկի նախագիծ: Մայր դպրոցի, Միջին դպրոցի արտաքին տարածքը կարիք ունի գարնանը տեղադրված, բայց չստացված թփերը նորերով համալրելու: Գարնանը այն համալրել էինք մեր ունեցած,որպես տնկարանի սկզբունքով պահեստավորոված տնկիներով, բայց այնպես ստացվեց, որ ոչ բոլորը հաջողվեց կանաչ պահպանել: Աշնանային այս 10 օրը, այգեպան մասնագետները, օդերևութաբանները խրախուսում են ծառատունկը և մենք`սովորողներով, ծնողներով, դասավանդողներով կիրագործենք այն:

I փուլ.

Անցած շաբաթ այգեպան Գևորգի հետ դպրոցի շրջակայքով կատարել ենք շրջայց, որպեսզի ծառատունկի տեղերը նշենք և հասկանանք, թե ինչ է մեզ հարկավոր: Պարզեցինք, որ գարնանը տնկված և չստացված ծառերը նորերով փոխարինելու կարիք կա: Դրանք պտղատու ծառեր են, որոնք նպատակ ունեին դպրոցի այգում որպես գեղեցիկ, ծաղկող, հետո պտուղ տվող և դրանցից սովորողների անընդհատ օգտվելու, խնամելու: Չնայած դժվար է պատկերացնել ծառի աննպատակ լինելը: Դպրոցի դիմացի կանաչ ցանկապատի հատվածում հմալրելու, դեպի խեցեգործարան տանող ճանապարհի, մուտքի տուաների փոխարինման համար հարկավոր է մոտ.

200 թուփ`

  • 100 հատ ցախակեռաս,
  • 100 հատ սիրիական վարդ,
  • 10 պտղատու ծառ` դեղձ, խնձոր, սերկևիլ

II փուլ.

Ծառատունկի նախապատրաստական աշխատանքներ.

  • գործիքների համալրում` բահ, դույլ, ցնցուղ
  • ծառերի փոսերի փորում
  • որոկյալ հողի նախապատրաստում` փոսերի մոտ

III փուլ.

  • տնկիները ջրել անհրաժեշտության դեպքում
  • ծառերի բներին բաժակներ առանձնացնել
  • թփերի տակ ակոսներ առանձնացնել

 

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s