Monthly Archives: July 2016

Հերթապահի օրագիր

Standard

Հուլիսի 26, 09:00:-17:00 Մայր դպրոց

Գոհար Եղոյան, սովորող՝ Վաչե Խաչատրյան։
Ավագ դպրոցի ընդունելության համար սովորող էր եկել. ուղեկցել ենք վարժարանի գրասենյակ:

Ծնող էր եկել երկու երեխաների հետ, ցանկանում էր Հիմնական դպրոց ընդունվել: Կազմակերպել ենք ուղեկցումը: Մի ծնողի և սովորողի Վաչեն ուղեկցել է Գեղարվեստի դպրոց։ Մի տատիկ թոռնիկների հետ եկել էր Միջին դպրոցի պայմաններին ծանոթանալու՝ տեղափոխվելու նպատակով։ Դիմավորել են թիավարության սպորտի դպրոցի ներկայացուցիչներին։

Կնքել եմ 4 ուսումնական պայմանագիր։

Պատասխանել եմ զանգերին։ Վաչեն կատարել է հանրօգուտ աշխատանք։Կայքում պատմել է իր օրվա մասին, լուսաբանել։ Ընդունել ենք մեր ծնողին, խորհրդատվություն ենք անցկացրել միջավայրի բույսերի վերաբերյալ։