Posted in Հոդվածներ, Uncategorized

Կենդանիների ազդեցությունը երեխայի վրա


Տանը մեկ այլ կենդանի էակի հայտնվելուց հետո երեխայի համար բացվում է բոլորովին նոր աշխարհ: Նա ավելի ինքնուրույն է դառնում, մեծանում ավելի առողջ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:

Փոքրիկը սովորում է պատասխանատվություն կրել ուրիշ կենդանի էակի համար, նաեւ` ինչպես վարվել կենդանիների հետ: Երեխայի համար կենդանու հետ շփումը եւ՛ հաճելի է, եւ՛ ուրախալի: Կենդանին իր հերթին կարող է լավ ընկեր ու պաշտպան դառնալ քույր, եղբայր չունեցող կամ ներամփոփ ու ամաչկոտ երեխայի համար: Սակայն կենդանիները կարող են նաեւ որոշակի վտանգ ներկայացնել: Խոսքն ալերգիայի մասին է: Եթե դուք կամ ձեր փոքրիկն ալերգիկ եք, ապա ընդհանրապես չարժե տանը որեւէ կենդանի պահել: Բացի այդ, շները, կատուներն ու կրծողները զանազան վարակների հիմնական կրողներն ու փոխանցողներն են, իսկ փոքրիկի օրգանիզմը դեռեւս թույլ է ու կարող է հեշտությամբ որեւէ հիվանդությամբ վարակվել: Չմոռանաք զանազան քերծվածքների, մազաթափության եւ տհաճ բույրերի մասին:

Վտանգավոր է նաեւ, եթե տանը հայտնվի որեւէ խոշոր եւ ագրեսիվ ցեղատեսակի շուն: Կենդանու ճիշտ ընտրության, խնամքի եւ դաստիարակության դեպքում այս բոլոր վտանգները կարելի է հասցնել նվազագույնի: Որ կենդանին է հարմար ձեր երեխային Եթե ցանկանում եք, որ տնային կենդանին չդառնա փոքրիկի հերթական խաղալիքներից մեկը, եւ նա լիարժեք մասնակցի կենդանու դաստիարակության ու խնամքի հետ կապված հոգսերին, ապա պետք է համբերել մինչեւ երեխայի 5-6 տարին լրանալը: Այս տարիքի երեխաներին ամենից հարմար են ծովախոզուկներն ու համստերները: Նրանց կարելի է պահել ձեռքի մեջ, շոյել, ինչը չափազանց կարեւոր է փոքրիկի համար: Այս կենդանիները դիմացկուն են եւ խնամքի հատուկ պայմաններ չեն պահանջում:

* 8-9 տարեկան հասակում երեխան արդեն կարող է ինքնուրույն տանել գորտերի, ճագարների, սպիտակ մկների ու առնետների, փոքր ցեղատեսակի շների եւ կարճամազ կատուների հոգսերը:

* 9-10 տարեկան երեխաների համար կարող եք ակվարիումային ձկներ, խխունջներ, ջրային եւ ցամաքային կրիաներ գնել, որոնց անհրաժեշտ է անպայման համապատասխան բնական միջավայր ու պայմաններ ապահովել:

* 10-12 տարեկանում արդեն կարելի է մտածել երկարամազ կատուների, դեղձանիկների եւ ալիքավոր թութակների մասին: Ավելի խոշոր թութակներ խորհուրդ է տրվում պահել, երբ երեխան ավելի մեծ է:

* 14-15 տարեկան դեռահասներին կարելի վստահել համարյա ցանկացած տնային կենդանու խնամք՝ ներառյալ խոշոր շները:

Կոկորդիլոս եմ ուզում Կենդանաբանները խորհուրդ չեն տալիս տանը սողուններ, կապիկ, կրիա, ոզնի, աղվես կամ սկյուռ պահել: Բնակարանում կրիա պահելն ամենատարածված սխալներից է: Շատերը կրիա են

գնում՝ կարծելով, որ նա երեխայի համար հարմար խաղալիք է (չի կծում, դանդաղաշարժ է եւ երկար է ապրում): Իրականում, դուք կենդանուն դատապարտում եք երկարատեւ մահվան: Բնակարանը կրիայի համար շատ անհարմար վայր է, չափազանց չոր եւ ցուրտ: Բացի այդ, եթե կենդանուն տանն ազատ թողնեք, ապա նա անպայման որեւէ փորձանք կբերի գլխին (օրինակ՝ խցկվել որեւէ նեղ ու դժվարամատչելի արանք): Եթե, այնուամենայնիվ, որոշել եք տանը կրիա պահել, ապա նրա համար անհրաժեշտ է մշտապես միացրած պահել որեւէ ջեռուցիչ սարք, որպեսզի նա կարողանա տաքանալ, եւ գետնին խոնավ լաթի կտոր փռել, որպեսզի կրիան մարմինը խոնավացնի:

Սկյուռներին շատ դժվար է ձեռնասուն դարձնել, բացի այդ՝ նրանք շատ ցավոտ են կծում: Նա կարող է կրծել պատից կախված հայելու պարանը, էլեկտրական լարերը, գրքերը կամ բույն դնել պահարանի մաքուր սպիտակեղենի մեջ:

Անտառից ոզնուն տուն բերելով՝ դուք նրան զրկում եք ձմռան ցրտին քուն մտնելու համար բնական միջավայրում անհրաժեշտ քանակությամբ ճարպ կուտակելու հնարավորությունից: Տանը ոզնին չի կարող այդքան սնվել: Հիմնականում կարճ ժամանակ անց կենդանուն բաց են թողնում բնության գիրկը՝ դատապարտելով նրան մահվան:

Կապիկները չափազանց անկանխատեսելի են ու շարժուն: Նրանց ազատություն եւ ավելի մեծ տարածք է պետք, քանր ձեր բնակարանը կամ նեղլիկ վանդակը: Կապիկները կարող են շատ մեծ վնաս պատճառել ձեր բնակարանին: Ապա պատկերացրեք լուսամփոփի վրա ճոճվող կամ վարագույրներից կախված կենդանուն, եւ ամեն ինչ պարզ կլինի: Էլ չենք խոսում այն մասին, որ նա, ապրելով հիմնականում ծառերի վրա, սովոր է իր բնական կարիքները հոգալ որտեղ պատահի: Որոշ մարդիկ ձգտում են ձեռք բերել արեւադարձային գոտում ապրող հազվագյուտ կենդանիներ, թռչուններ կամ սողուններ (կոկորդիլոսներ, օձեր, մողեսներ եւ այլն): Դրանք շատ ավելի բարդ խնամք ու հատուկ պայմաններ են պահանջում, ինչպես նաեւ կարող են իրենց հետ ձեր տուն բերել որեւէ արեւադարձային հազվագյուտ հիվանդություն:

Կատուն փոքրիկ տնային խուլիգան է (հազվադեպ բացառություններով): Նրա սուր աչքից ոչինչ հնարավոր չէ թաքցնել: Նույնիսկ եթե կատուն չափազանց շատ է սիրում տանտերերին, միեւնույն է՝ նա անարգել շրջում է ողջ բնակարանով մեկ եւ անում, ինչ ուզում է: Հիշեք, որ կատուները չեն կարող միայնակ ապրել: Նրանց անպայման զույգ է պետք:

Շունը լուրջ կենդանի է: Նրանց հետ շփումը բոլորովին այլ մակարդակի վրա է՝ անկախ չափերից ու ցեղատեսակից: Նրա ողջ կյանքի հետագա վարքագիծը որոշվում է շնիկի կյանքի առաջին տարում: Եթե նրան երես տաք, ապա հետո հասուն կենդանուն շատ դժվար կլինի սովորեցնել, թե ինչպես պետք է պահի իրեն

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s